Ինչպես հայ նկարիչը Թբիլիսիի այցեքարտը դարձավ

Մեծ տաղանդի տեր Վիգեն Վարդանովը, սակայն փառքի չէր ձգտում. աղմուկի և հայտնիության կարիք չուներ, նրա համար բավարար էր ճանաչված ու սիրված լինել ընկերների և ծանոթների կողմից։
Թբիլիսցի նկարիչ, կոլեկցիոներ Վիգեն Վարդանովի աշխատանքների առաջին ցուցահանդեսը տեղի ունեցավ վարպետի մահվանից հետո մեկ տարի անց։ Վարդանովն ամբողջ կյանքում դեմ էր ցուցահանդեսների անցկացմանը, չէր սիրում ուշադրության կենտրոնում լինել, գրում է Sputnik Գրուզիայի սյունակագիրը։
Վարպետի համար արհեստանոց էր ծառայում Աղմաշենեբելի փողոցում գտնվող տան ձեղնահարկը։ Վիգենն այդ տանն էր ծնվել. մեծացավ, ավարտեց դպրոցը և որոշեց բուհ ընդունվել։ Դեռ դպրոցական տարիներին Վիգենը «Կոլխիդա» կինոթատրոնում հայտնվեց։ Նա ուզում էր բեմադրող օպերատոր դառնալ, սակայն չստացվեց։
Այն ժամանակ նման կադրերի միակ դարբնոցը Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի համառուսական պետական ինստիտուտն էր (ՎԳԻԿ)։ Սակայն Վիգենը համարեց, որ առանց կապերի ու ծանոթության չարժե բախտը փորձել և Վրաստանում մնաց։ Գնաց աշխատելու «Գրուզիա–ֆիլմ» կինոստուդիայում։ Աշխատեց այնտեղ որպես նկարիչ և լուսանկարիչ, ընդհուպ` մինչև կինոստուդիայի փլուզումը։
Իր արվեստի մեծ մասը նվիրել է սև և սպիտակ լուսանկարներին։ Զուգահեռաբար զբաղվում էր եռաչափ կոլաժներ ստեղծելով։ Վիգենն աշխատում էր անկախ պայմաններից և առողջական վիճակից։ Գաղափարը կոմերցիոն չէր, պարզապես նկարիչը դրանից բավականություն էր ստանում։
«Նա չէր ձգտում ցուցադրել իր աշխատանքներն ու ապրում էր իր աշխարհում։ Հիանալի համադրում էր կինոստուդիայում իր աշխատանքը, ընկերներին, արվեստը», – իր հոդվածում գրում է Միկարիձեն։
Բազում տաղանդներ ունենալով հանդերձ` Վիգենը փառքի չէր ձգտում. աղմուկի և հայտնիության կարիք չուներ, նրա բավարարվում էր ընկերների և ծանոթների շրջանում ճանաչում ունենալով։
Վիգենը շատ ընկերներ ուներ, նրանք հաճախ էին հավաքվում իր տանը։ Վարպետը հաճույքով ցուցադրում էր իր աշխատանքները ընկերներին, հյուրերին։ Գործընթացն այդ թեյախմությամբ էր ավարտվում։ Նկարիչը նույնիսկ պատկերացնել չէր կարող, որ իր աշխատանքները մի օր կլքեն տան պատերը և կհանձնվեն հանդիսատեսի խիստ դատին։
«Իր աշխատանքների ցուցահանդեսին մարդկանց հոծ զանգված տեսնելով` Վիգենն հանկարծամահ կլիներ շեմին», – ասում է նկարչի կինը` Գայանեն։