Սփյուռքի նախարարությունում անցկացվեց խորհրդակցություն

Մարտի 14-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն անցկացրեց խորհրդակցություն, որին մասնակցեցին նախարարի տեղակալներ Սերժ Սրապիոնյանը և Վահագն Մելիքյանը, կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները:

Նախարարը ներկայացրեց ՀՀ վարչապետի պատվիրակության կազմում Լիբանանի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի մանրամասները, նշեց համայնքի հետ հանդիպումների արդյունքները, անդրադարձավ «Խօսնակ» ամսաթերթի 60 ամյակին նվիրված հանդիսությանը:

Կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները ներկայացրին կատարված աշխատանքները, զեկուցեցին նախարարության ծրագրերին բոլոր տարածաշրջաններից երիտասարդների ներգրավման արդյունքների մասին:

Նախարարը կարևորեց  «Արի տուն», «Սփյուռք» ամառային դպրոց ծրագրերի, «Իմ Հայաստան» համահայկական փառատոնի, Երիտասարդական ֆորումի, Լրագրողների, Ճարտարապետների և ճարտարագետների համահայկական համաժողովների պատշաճ կազմակերպումն ու լայն լուսաբանումը:

Scroll Up