Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանն այցելել է Թբիլիսիի վրաց-հայկական դպրոց

«Հայերն այսօր»-ի տեղեկացմամաբ, Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը և դեսպանության աշխատակազմն այցելել են Թբիլիսիի 103-րդ վրաց-հայկական դպրոց՝ ներկա գտնվելու Մայրենիի օրվան նվիրված միջոցառմանը, որը կազմակերպել էր Գայանե Մխիթարյան: Հայ դպրոցականները հանդես են եկել հայոց լեզվին նվիրված երգերի, ասմունքի և հայկական ավանդական պարերի հիանալի կատարումներով։

Միջոցառմանը մասնակցել են նաև Թբիլիսիի քաղաքային խորհրդի նախագահ Գիորգի Տկեմալաձեն, Թբիլիսիի Իսանիի շրջանային վարչության նախագահ Կախա Լաբուչիձեն, մտավորականներ, վիրահայ համայնքի ներկայացուցիչներ։

Իր խոսքում դեսպան Սադոյանը հիացմունք է արտահայտել կազակերպված միջոցառման վերաբերյալ և նշել, որ տպավորված է դպրոցի հայ աշակերտների ելույթներից՝ այդ կապակցությամբ շնորհակալություն հայտնելով միջոցառման կազմակերպիչներին: Դեսպանը նաև դպրոցի հայկական բաժնի ուսուցիչներին և աշակերտներին վստահեցրել է, որ դեսպանությունն ու անձամբ նա մշտապես կանգնած է լինելու դպրոցի կողքին։

Scroll Up