ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը պաշտոնական այցով կմեկնի Լիբանան

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 12-ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Լիբանան: Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից:
Այցի շրջանակներում վարչապետ Կարեն Կարապետյանը հանդիպումներ կունենա Լիբանանի բարձրագույն ղեկավարության՝ նախագահ Միշել Աունի, վարչապետ Սաադ Հարիրիի, խորհրդարանի նախագահ Նաբիհ Բըրիի հետ։
Նախատեսված են նաև Կարեն Կարապետյանի հանդիպումները Լիբանանի գործարար շրջանակների և հայ համայնքի ներկայացուցիչների հետ։

Վարչապետի գլխավորած պատվիրակության կազմում է նաև ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:

Scroll Up