ԱՄՆ կոնգրեսական թեկնածուն Հայոց ցեղասպանությունը ճանաչելու կոչ է արել

ԱՄՆ կոնգրեսական թեկնածու Թիմ Մալինովսկին կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը:
Նրա խոսքով՝ պատմական ճշմարտության ճանաչումն անհրաժեշտ է ցեղասպանության կանխման համար, հայտնում է news.am-ն:
Մալինովսկին, որը նախկին դիվանագետ է եւ Կոնգրես է առաջադրվել Նյու Ջերսի նահանգից, նաեւ նշել է, որ ԱՄՆ-ն պետք է ճանաչի Ցեղասպանությունը, ըստ որում՝ խրախուսելով Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ երկխոսությունը, որպեսզի «նրանք հասնեն անցյալի ընդհանուր ըմբռնման»:
Մալինովսկին քննադատել է իր ընդդիմախոս Լեոնարդ Լեյնսին, որ նա 2013 թվականին Ադրբեջան է այցելել, քանի որ նրա ուղեւորության համար ամբողջությամբ վճարել էր Բաքվի ռեժիմը: