Բելգիայի «Արագած» միության շաբաթօրյա դպրոցում նշվել է Մայրենիի օրը

«Հայերն այսօր»-ի տեղեկացմամբ, Բելգիայի «Արագած» միության շաբաթօրյա դպրոցում տեղի է ունեցել Մայրենիի օրվան նվիրված միջոցառում: Աշակերտները հայոց լեզվի և Հայաստանի մասին բանաստեղծություններ են արտասանել, ապա տեղեկություններ են հաղորդել Հայաստանի մայրաքաղաքների, հայոց այբուբենի, հայկական խոհանոցի և մշակույթի մասին:

Հավելենք նաև, որ  միջոցառման կազմակերպիչներն այդ օրը պարգևատրվել են ՀՀ  սփյուռքի նախարարության  պատվոգրերով:

 

 

Scroll Up