Կալիֆորնիայի Սենատի Հայաստանի եւ Արցախի հարցերով կոմիտեն առաջին նիստն է անցկացրել

Կալիֆորնիա նահանգում երեկ Սումգայիթյան ջարդերի 30-ամյա տարելիցը նշվել է Կալիֆոռնիայի Սենատի Հայաստանի եւ Արցախի, փոխադարձ առեւտրի եւ մշակութային փոխանակումների հարցերով կոմիտեի առաջին նիստի ընթացքում:

 Հանդիպման ընթացքում քննարկվել է  հայ-ամերիկյան համայնքի համար կարեւոր հարցերի լայն շրջանակ, այդ թվում, Հայաստանի եւ Կալիֆորնիայի միջեւ փոխըմբռնման առեւտրային հուշագիրը: Հատուկ կոմիտեի նիստի նախաձեռնողը եղել է Կալիֆորնիայի Սենատի անդամ Էնթոնի Պորտանտինոն: Պատճառը Կալիֆորնիայի Սենատի ընտրությունից առաջ նրա այցն էր Հայաստան եւ Արցախ:

 

Scroll Up