Հայաստան կժամանի Վրաստանի վարչապետը

Պաշտոնական այցով մարտի 2-ին Հայաստան կժամանի Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի գլխավորած պատվիրակությունը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից:

Այցի շրջանակներում նախատեսված են նրա հանդիպումները ՀՀ նախագահի եւ վարչապետի հետ:

Կառավարությունում կկայանա Կարեն Կարապետյանի եւ Գիորգի Կվիրիկաշվիլիի առանձնազրույցը, որին կհաջորդի  պատվիրակությունների հանդիպումը ընդլայնված կազմով: Բանակցությունների ավարտին երկու երկրների վարչապետները հանդես կգան հանդիպման արդյունքներն ամփոփող հայտարարություններով:

Վրաստանի վարչապետը կայցելի նաեւ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, հարգանքի տուրք կմատուցի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Գիորգի Կվիրիկաշվիլին կհյուրընկալվի  նաեւ «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում:

Scroll Up