Մայրենիի տոնը՝ Սուրգուտի հայկական կիրակնօրյա դպրոցում

Փետրվարի 25-ին Ռուսաստանի Դաշնության Սուրգուտ քաղաքի Գրիգոր Նարեկացու անվան հայկական կիրակնօրյա դպրոցում նշվել է Մայրենիի միջազգային օրը: Այս մասին «Հայերն այսօր»-ին տեղեկացնում է դպրոցի տնօրեն Լիզա Իլբեկյանցը:
Բաց դասը նվիրված է եղել Մայրենիի անաղարտության, ազգային ինքնության պահպանմանը, երիտասարդ սերնդի հոգում հայրենասիրության ամրապնդմանը, ինչպես նաև՝ պոլսահայ գրող, թարգմանիչ, հրապարակախոս Զապել Եսայանին`ՀՀ սփյուռքի նախարարության «Մեր մեծերը» ծրագրի շրջանակներում: Բացվել է նաև Զապել Եսայանի լուսանկարների փոքրիկ ցուցադրությունը:
Միջոցառումը վարել են ուսուցչուհիներ Աղունիկ Աղայանը, Մանե Զորյանը և Անահիտ Առաքելյանը: