Քայլերթ և բողոքի ցույց Հաագայում Ադրբեջանի դեսպանության դիմաց

Դեռ փետրվարի 20-ին մեր պատվիրակությունը միասնական հայկական Հոլանդահայ կազմակերպությունների միջնորդություն էր ներկայացրել խորհրդարանի արտաքին գործերի մշտական հանձնաժողովին և ուշադրություն հրավիրել դեռեւս չլուծված Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը: Նամակ էր ուղարկվել նաեւ արտաքին գործերի նախարար Քաագին:
«Նիդերլանդական Օրագիր»-ի տեղեկացմամբ` Հայկական կազմակերպությունները կոչ են արել հոլանդացի քաղաքական գործիչներին ավելի ակտիվորեն ներգրավվել եւ աջակցել ԵՄ-ին `Մինսկի խմբի աշխատանքներինմ նաև հրապարակայնորեն դատապարտել Ադրբեջանի ագրեսիան եւ բաց ռասիզմը Հայաստանի ու հայերի դեմ:
Հոլանդահայության ցույցն սկսեց «Խաղաղության պալատին» հարող հրապարակից ։ Քայլերթով և վանկարկումներով ցուցարարներն անցնելով Հաագայի փողոցներով հասան Ադրբեջանի դեսպանություն, որտեղ ելույթներ ունեցան Նիդերլանդների ՀՀԴ Հայ Դատի գրասենյակի նախագահ Մասիս Աբրահամյանը, նույն կառույցի երիտասարդական թևի ներկայացուցիչ Սեպուհ Աբրահամյանը. Հոլանդահայ կառույցների ֆեդերացիայի նախագահ Մաթո Հախվերդյանը: Հնչեց ադրբեջաներեն լեզվով ելույթ, որը մեծ իրարանցում է առաջ բերել ֆեյսբուքի ադրբեջանցի օգտատերերի շրջանում:
Ցուցերթի մասնակիցները կրում էին ցուցապաստառներ, որտեղ զգաստության կոչեր էին ուղղված Ադրբեջանին’ դադարեցնելու համար Արցախի նկատմամբ ագրեսիվ վերաբերմունքը: Հնչեցին ազգասիրական երգեր, հուզիչ էր դպրոցական Մասիս Դավթյանի երգի կատարումը:
Այսպիսով մեկ անգամ ևս հոլանդահայությունը ապացուցեց, որ հազարավոր կիլոմետրեր հայրենիքից հեռու ևս կանգնած է հայրենիքի ու այն պաշտպանող իր զինվորի կողքին։