ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը Լիբանանում մասնակցել է լուսանկարների ցուցահանդեսի բացման

Փետրվարի 24-ին Լիբանանում այցով գտնվող ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը այցելեց Լիբանանում ՀՀ դեսպանություն և ներկա գտնվեց դեսպանության և Մերձավոր Արևելքում Արցախի Հանրապետության ներկայացուցչության կողմից կազմակերպված Արցախյան ազատագրական շարժման 30-ամյակին նվիրված Զոհրաբ Մարգարյանի լուսանկարների ցուցահանդեսի բացմանը։ Այս մասին «Հայերն այսօր»-ին հայտնում է Լիբանանում հայ համայնքի հետ տարվող աշխատանքների դիվանագետ Վլադիմիր Պողոսյանը: 

Իր ելույթում Արմեն Սարգսյանն անդրադարձավ Արցախյան հերոսամարտի վճռորոշ նշանակությանը հայ պետականությանվերականգնման արշալույսին: Նա արժևորեց ազատամարտիկների հերոսական ինքնազոհությունը և նվիրումը հայ ժողովրդի ազատության և անկախության գաղափարների իրականացմանը: Ա. Սարգսյանը շեշտադրեց, որ չնայած ձեռք բերված հաղթանակներին, Հայաստանի և Արցախի առջև ծառացած մարտահրավերները դեռևս բազում են և դրանց հաղթահարման համար անհրաժեշտ է ամենօրյա հավաքական ջանքի ներդրում:

 

 

 

 

 

 

Scroll Up