Հայուհու ձայնը լավագույնն է ճանաչվել «Ռուսաստանի տաղանդներ» մրցույթում
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2018/02/sav-168x300.jpg)
Մոսկվայում ավարտվել է համառուսաստանյան վոկալ-գործիքային «Ռուսաստանի տաղանդներ» մրցույթ-փառատոնը:
«Հայերն այսօր»-ը, հղում կատարելով РУСАРМ�?НФО կայք-էջին, հայտնում է, որ մրցույթի «Էստրադային վոկալ» անվանակարգում հաղթող և առաջին կարգի դափնեկիր է դարձել հայազգի Լիլիթ Խառատյանը:
Պարգևատրման արարողությանը և գալլա-համերգին, որը կայացել է փետրվարի 21-ին, մասնակցել են մրցույթի հաղթողները և մասնակիցները: