Ամերիկայի Արևմտյան շրջանի ՀՕՄ-ի հումանիտար օգնությունը Արցախին
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2018/02/0223arsaid.jpg)
Ասկերանի վերածննդի 30-րդ տարեդարձի օրը ՀՕՄ-ի Արցախի միավորի անդամները Ասկերանի շրջանային բուժմիավորման անձնակազմին են փոխանցել Ամերիկայի Արեւմտյան շրջանի ՀՕՄ-ի կառույցի հումանիտար օժանդակությունը՝ հողաթափեր:
Ասկերանի շրջանային բուժմիավորման գործադիր տնօրեն Գոհար Հակոբջանյանը իր և հիվանդանոցի անձնակազմի անունից շնորհակալություն է հայտնել օժանդակության համար:
ՀՕՄ-ի Արցախի միավորի որոշմամբ՝ շուրջ 1600 ռետինե հողաթափեր տրամադրվելու են Ստեփանակերտի հանրապետական բժշկական կենտրոնի, Ստեփանակերտի «Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոն»-ի, Ստեփանակերտի «Արևիկ» մանկական հիվանդանոցի, Ստեփանակերտում կառուցվող ուռուցքաբանական կենտրոնի և շրջկենտրոնների բուժհաստատությունների անձնակազմերին, իսկ թվով 1000 հողաթափեր տրամադրվելու են կարիքավոր ընտանիքներին:
Հումանիտար օժանդակության տեղափոխմանն աջակցում է Արցախի առողջապահության նախարարությունը, գրում է Ապառաժը: