«Հայրենասեր»-ի նախաձեռնությամբ մի շարք դիրքերում տեղադրվել են արևային մարտկոցներ

«Հայրենասեր» բարեգործական-հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ առաջնային գծում տեղակայված մի շարք դիրքերում տեղադրվել են արևային պանելներ և մարտկոցներ՝ տեխնիկական սարքավորումները սնուցելու նպատակով:

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է «Հայրենասեր» բարեգործական-հասարակական կազմակերպության համահիմնադիր Ստեփան Սարգսյանը՝ ավելացնելով, որ նախաձեռնությունն իրագործել են «Հայրենիքիս» ֆեյսբուքյան խմբի նվիրատվության շնորհիվ:

«Ծրագիրն իրականացվում է մեր անվտանգության, պաշտպանության համապատասխան կառույցների հետ համատեղ: Այն կրելու է շարունակական բնույթ: Նպատակն է, որպեսզի դիրքապահ զինվորների համար ապահովվի այլընտրանքային էներգիայի աղբյուր, որը կսնուցի այն բոլոր սարքերը, որոնք օգտագործվում են դիրքերում՝ դիտարկման, կապի և մնացած ոլորտների օգտագործման համար»,- նշել է Ս. Սարգսյանը և ավելացրել, որ ծրագիրը շատ կարևոր նշանակություն ունի, քանի որ այն ավելի է ամրապնդում դիրքերի պաշտպանությունը:

Scroll Up