Դավիթ Գասպարյանն արժանացել է կինոյի գիտական «Օսկար»-ի

Կինոարվեստի ամերիկյան ակադեմիայի «Օսկար» մրցանակաբաշխության գլխավոր ձեռնարկից առաջ մեծարվում են կինոյի արտադրության մեջ գիտական և արհեստագիտական նորարարություններ կատարողները:
«Հայերն այսօր»-ը, հղում կատարելով «Ասպարեզ» օրաթերթին, հայտնում է, որ փետրվարի 10-ին կայացած այս տարվա մրցանակաբաշխության ժամանակ, հեռվից նկարելու «Հայդրոսքոփ» համակարգը ստեղծելու համար՝ գիտական և ճարտարագիտության ոլորտում «Օսկարի» արժանացած խմբի անդամներից մեկը հայազգի Դավիթ Գասպարյանն է: Խմբի մյուս անդամներն են՝ Ստանիսլաս Կորպատովը, Սուհեյլ Իսան և Լենըրդ Չեփմընը: