Սփյուռքում Արցախյան շարժման 30-ամյակին նվիրված մի շարք միջոցառումներ կանցկացվեն
Արցախյան շարժման 30-ամյակի կապակցությամբ ողջ տարվա ընթացքում մի շարք միջոցառումներ կանցկացվեն Արցախում, մայր Հայաստանում, Սփյուռքի տարբեր գաղթօջախներում և արտերկրում:
Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Արցախի Հարնապետության նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը: Նա նշել է, որ այդ առումով ինքը դեռևս չի ցանկանում փակագծերը բացել:
«Մեր Հանրապետությունում Արցախյան շարժման 30-ամյակին նվիրված միջոցառումների շարքը մեկնարկել է փետրվարի 12-ից. կազմակերպվել են բազմահազարանոց հանրահավաքներ և երթեր Մարտունիում, Հադրութում և Ստեփանակերտում»,- ավելացրել է Դ. Բաբայանը: