Ուկրաինայում կայացել է հայկական մարզային երիտասարդական կազմակերպությունների ղեկավարների համագումարը

Փետրվարի 10-ին Ժդենիևոյում Ուկրաինայի հայ երիտասարդության միության Ձմեռային ճամբարի շրջանակներում կայացել է մարզային երիտասարդական կազմակերպությունների նախագահների հերթական համաժողովը:

Ինչպես հայտնում է AnalitikaUA.net-ը, համաժողովի ընթացքում նախագահները զեկույցներ են ներկայացրել տարվա ընթացքում կազմակերպությունների գործունեության վերաբերյալ, քննարկվել են սոցիալական ցանցերի հետ աշխատելու հետ կապված նախաձեռնությունները, տեղական իշխանությունների հետ փոխգործակցության վերաբերյալ գաղափարները, վերլուծվել և ամփոփվել է «Կրթաթոշակային ծրագիր» նախագծի գործունեությունը, հայտարարվել են ծրագրի մասնակիցների հայտերի հաստատման ժամկետները:

Նշենք, որ Ուկրաինայի հայ երիտասարդության միության Ձմեռային ճամբարի 60 մասնակիցներին  այս տարի միացել են նաեւ երիտասարդներ Վրաստանից, Բուլղարիայից եւ Ղազախստանից:

Ավելի վաղ Ուկրաինայի հայ երիտասարդության միության նախագահ Հովակիմ Հարությունյանը նշել էր, որ Ձմեռային ճամբարը ոչ միայն հնարավորություն կտա բարձրացնել գիտելիքների մակարդակը գործունեության տարբեր ոլորտներում, այլ նաև ծանոթանալ նոր մասնակիցների հետ, ինչպես նաև հիմք ստեղծել ցանցային և թիմային հմտությունների ուսուցման, հայ ժողովրդի պատմության, ավանդույթների եև մշակույթի իմացության խորացման համար: Համագումարի ավարտին քննարկվել և ընդունվել է 2018 թվականի մեծածավալ միջոցառումների ծրագիրը:

Ուկրաինայի հայերի միությունը ակտիվ մասնակցում է հայ երիտասարդների կյանքին։ Միության նախագահ Վիլեն Շատվորյանը հատուկ ուշադրություն է հատկացնում երիտասարդական ծրագրերին ու սպորտին, կանոնավոր կերպով կազմակերպում հայ երիտասարդների հանգիստը:

Ամառային ու ձմեռային ճամբարները անցնում են երկրի գեղատեսիլ հանգստավայրերում:

Scroll Up