Ձմռանը Անի այցելողների թիվը 3 անգամ ավելացել է

Ներկայում Թուրքիայի տարածքում հայտնված հայոց Բագրատունիների օրոք մայրաքաղաք հանդիսացած Անին ձմռանն էլ շարունակում է ընդունել թուրք եւ արտասահմանցի զբոսաշրջիկների։

Թուրքական Sabah–ի փոխանցմամբ՝  Կարսի թանգարանի տնօրեն Նեջմեթին Ալփը նշել է, որ առաջին անգամ ձմռանը Անի այցելողների մեծ աճ է գրանցվել։ Նա շեշտել է, որ Կարս, Սարիղամիշ եւ Չըլդըր (Ծովակ–խմբ) այցելող տեղացի եւ արտասահմանցի զբոսաշրջիկները անպայման Անիի էլ են այցելում։  Նրա խոսքով՝ այս տարի ձմռանը Անի այցելողները թիվը 3 անգամ ավելացել է նախորդ ձմեռների համեմատ: Այս մասին  հայտնում է news.am-ը։

Scroll Up