Արցախի ՊԲ-ն հետ է շպրտել ադրբեջանական դիվերսիայի փորձը. հակառակորդը կորուստներ ունի
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2018/01/դիվերսիա.jpeg)
Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավարևելյան (Կուրոպատկինո) ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերից մեկի պաշտպանական հատվածում հունվարի 25-ի գիշերը՝ ժամը 02:00-ի սահմաններում, ՊԲ առաջապահ ուժերի կողմից հավաստանշվել է հակառակորդի հետախուզադիվերսիոն խմբի ներթափանցման փորձ: Ձեռնարկված կանխարգելիչ գործողությունների արդյունքում ադրբեջանական հատուկ ջոկատայինները հետ են շպրտվել: Այս մասին «Հայերն այսօր»-ին տեղեկացնում են ԱՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից: Ըստ նախնական տվյալների՝ հակառակորդի կողմից կան կորուստներ: Մանրամասները ճշտվում են: