Բաքվի ջարդերի 28-րդ տարելիցին նվիրված միջոցառում Բաթումիում

Հունվարի 21-ին Բաթումիի Սուրբ Փրկիչ եկեղեցու բակում տեղակայված խաչքարի մոտ ՀԱԵ Վիրահայոց թեմի հոգևոր հովիվ Տեր Արարատ քահանա Գումբալյանի մատուցմամբ կատարվեց հոգեհանգստյան կարգ՝ նվիրված 1990թ. հունվարին Բաքվում տեղի ունեցած հայկական ջարդերի զոհերի հիշատակին, որին հաջորդեց խաչքարի մոտ ծաղիկների խոնարհման արարողություն՝ Բաթումիում ՀՀ գլխավոր հյուպատոսության, հայկական համայնքային կառույցների և անհատների կողմից:

Արարողությանը՝ անմեղ նահատակների հիշատակին և ոճրագործությունները դատապարտող ելույթներով հանդես եկան Բաթումիում ՀՀ գլխավոր հյուպատոս Եղիշե Սարգսյանը, Տեր Արարատ քահանա Գումբալյանը, համայնքային «Աղբյուր» էլեկտրոնային թերթի խմբագիր Արթուր Հովհաննիսյանը:

Scroll Up