Փարիզում ստորագրվել է ՀՀ-ում սոցիալապես անապահով խավերի բնակարանային պայմանների բարելավման վարկավորման համաձայնագիր

Դեկտեմբերի 17-ին Փարիզում ստորագրվեց 10 մլն եվրոյի վարկավորման համաձայնագիր` Զարգացման Ֆրանսիական գործակալության եւ Ազգային հիփոթեկային վարկային վերաֆինանսավորում իրականացնող ընկերության միջեւ։
Համաձայնագիրը նախատեսում է սոցիալապես անապահով խավերի բնակարանային պայմանների բարելավմանն ուղղված միկրովարկերի տրամադրում, այդ թվում` բնակարանային վերանորոգման միկրովարկեր էներգաարդյունավետության բարձրացման բաղադրիչով։
Ստորագրման արարողությանը ներկա էին Ֆրանսիայում Հայաստանի դեսպանության եւ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչները, տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից։