Հակառակորդի կրակոցից վիրավորված զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում․ Ա․Հովհաննիսյան

Տավուշի մարզի Կոթի-Բարեկամավան շրջանի մարտական դիրքում նախօրեին ադրբեջանական կողմից արձակված կրակոցի հետևանքով վիրավորված զինծառայող Ադիբեկ Նիկոյանի կյանքին վտանգ չի սպառնում։ Panorama.am-ին հայտնել է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը՝ նշելով, որ զինծառայողը երեկվանից գտնվում է Մուրացան հոսպիտալում։
«Նոյեմբերյանի բժշկական կենտրոնից երեկ տեղափոխվել է Մուրացան, կյանքին վտանգ չի սպառնում, այս պահին գնտվում է հիվանդասենյակում»,- ասել է Հովհաննիսյանը։