Los Angeles Times-ի հայտնի լրագրողը կներկայացնի Քըրք Քըրքորյանի կենսագրությունը

Los Angeles Times-ի հետազոտող-լրագրող Ուիլյամ Կ. Ռեմփելը փետրվարի 1-ին կներկայացնի հայազգի ամերիկյան գործարար Քըրք Քըրքորյանի մասին գիրք:
«Խաղացողը․ Ինչպես առանց գրոշի Քըրք Քըրքորյանը դարձավ կապիտալիզմի պատմության մեջ ամենախոշոր գործարարներից մեկը» կներկայացվի Միացյալ Նահանգներում՝ Հայաստանի հետազոտությունների ազգային ասոցացիայում։ Այս մասին գրում է Massis Post պարբերականը:
Գիրքը պատմում է Քիրք Քըրքորյանի` որպես խիզախ օդաչուի, կինոմագնատի եւ բիզնես մագնատի մասին, որը Լաս Վեգասը եւ Հոլիվուդը դարձրեց Ամերիկայի առաջատար ֆինանսական կենտրոններից մեկը:
Ուիլյամ Կ. Ռեմփելը, խորանալով Քըրքորյանի չուսումնասիրված պատմության մեջ, նրան ներկայացրել է իր լիակատար հակասություններով՝ վատ կրթված հանճարի, չափազանց ամաչկոտ մարդու, ամենահամարձակ գործարար արկածների պատրաստ անձնավորության:
36 տարի շարունակ Los Angeles Times-ի լրագրողը մեծ թվով հնչեղ նախագծեր է պատրաստել, այդ թվում` Ուսամա բեն Լադենի եւ Ալ-Քաիդայի մասին 2001 թ. սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունից առաջ: Ուիլյամը արժանացել է բազմաթիվ մասնագիտական պարգեւների, այդ թվում` Հերալդ Լեբայի մրցանակին` լրագրության մեջ բարձրորակ աշխատանքի համար, գրում է news.am-: