Ֆրանսիայի հայկական կազմակերպություններն ամենամյա ընթրիքը կանցկացնեն Էմանուել Մակրոնի բարձր հովանու ներքո

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մասնակցելու է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի ամենամյա ընթրիքին:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս տարի ընթրիքը տեղի է ունենալու հունվարի 30-ին “Hotel du Collectionneur” հյուրանոցում: Ընթրիքը կկայանա Ֆրանսիայի նախագահի բարձր հովանու ներքո: Ընթրիքի ժամանակ ակնկալվում է Ֆրանսիայի նախագահի ելույթը:
Ավանդական դարձած ընթրիքին սովորաբար մասնակցում են Ֆրանսիայի նախագահը, Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն, կառավարության անդամներ, խորհրդարանականներ, Ֆրանսիայի պետական և տեղական իշխանությունների բարձրաստիճան ներկայացուցիչներ, ֆրանսահայ կազմակերպությունների ղեկավարներ և հոգևոր հայրեր: