Կանադայում վարորդական քննությունը կթույլատրեն հայերեն հանձնել

2018-ի գարնանից Կանադայի Օնտարիո նահանգում կթույլատրեն վարորդականիրավունքի ստացման համար անհրաժեշտ գրավոր թեստը հայերեն հանձնել: Այդ մասին հայտարարել է Օնտարիոյի տրանսպորտի նախարար Սթիվեն դել Դուկան՝ ելույթ ունենալով Տորոնտոյի հայ համայնքի ներկայացուցիչների առջև:

Այդպիսով, Օնտարիոյում, այդ թվում Կանադայի ամենամեծ քաղաքում՝ Տորոնտոյում, հաստատված նորեկներն ավելի հեշտությամբ կսովորեն ճանապարհային երթևեկության կանոնները, հայտնում է Ontario News-ը:

Ներգաղթյալները թեստերը կարող են հանձնել ևս 20 լեզվով, բացի պաշտոնական անգլերենից և ֆրանսերենից:

Արդեն 16 տարի շարունակ Օնտարիոյի ճանապարհները ամենաանվտանգներից են ճանաչվում Հյուսիսային Ամերիկայում, գրում է panarmenian.net-ը:

Scroll Up