Ստամբուլում Արա Գյուլերի անունով փողոց է վերանվանվել 

Ստամբուլի Բեյօղլու թաղամասի Թոսբողա փողոցն արդեն պաշտոնապես Արա Գյուլերի անունով է կոչվում։

Պոլսահայ հայտնի լուսանկարիչ Արա Գյուլերն իր անունով վերանվանված փողոցում  «Արա Գյուլերի փողոց» անունը կրող ցուցանակը լուսանկարել եւ տեղադրել է Twitter–ի իր էջում։ «Բեյօղլուի Թոմթոմ թաղամասում Թոսբողա փողոցի անունը փոխվել է որպես Արա Գյուլերի փողոց»,–գրել է Արա Գյուլերը Twitter–ում։

Նշենք, որ «Դարի լավագույն լուսանկարիչ» ճանաչված Արա Գյուլերը, ում նաեւ անվանում են «Ստամբուլի աչք»,  ծնվել է 1928-ին Ստամբուլում։ 1950-ին սկսել է լրագրողական գործունեությունը Yeni İstanbul պարբերականում։

Արա Գյուլերը ստացել է բազմաթիվ մրցանակներ եւ տիտղոսներ թե՜ Թուրքիայում, թե՜ աշխարհի ամենահայտնի կազմակերպությունների կողմից։

Իրականացրել է ֆոտոռեպորտաժներ համաշխարհային պատմության հայտնի դեմքերի, այդ թվում՝ Ուինսթոն Չերչիլի, Առնոլդ Թոյնբիի,  Բերթրանդ Ռասելի, Պիկասոյի, Սալվադոր Դալիի եւ այլոց հետ, գրում է news.am-ը:

Scroll Up