«Թո՛ղ 2018 թվականը լինի համերաշխության և սիրո տարի».Վահիկ և Օֆելյա Ծատուրյաններ

Հաշված օրեր, և ազգովի կտոնենք յուրաքանչյուրիս ամենասիրելի, ամենանվիրական ու ամենախորհրդավոր տոները՝ Նոր տարին և Սուրբ Ծնունդը:

ԱՄՆ-ի Գլենդել քաղաքի «Դավթյան և Մարիամյան» կրթական հաստատությունը առաջին հերթին սրտանց շնորհավորում է մեր հայ զինվորներին, ովքեր գիշերուզօր հսկում են մեր սահմանները.փա՛ռք ու պատի՛վ նրանց: Թո՛ղ Աստծո ձեռքը միշտ զորավիգ լինի մեր խիզախ հայորդիներին:

 Ցանկանում ենք, որ 2018 թվականին հայ ազգն իր յուրաքանչյուր օրն ապրի իմաստալից ու հավատքով, թո՛ղ Նոր տարին լինի գեղեցիկը տեսնելու  և գնահատելու, առողջության, մեր երկարատև մաքառումների, չիրագործված հույսերի իրականացման, համերաշխության և սիրո տարի, թո՛ղ  անցյալում մնան բոլոր դժվարություններն ու ամենօրյա հոգսերը և տարին համայն հայության համար լինի նորանոր հաջողությունների, ձեռքբերումների, խաղաղություն, բարօրության սկիզբ:

«Դավթյան և Մարիամյան» կրթական հաստատությունը, հանձին նախագահ Վահիկ Ծատուրյանի, ջերմորեն  շնորհավորում է ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի և նախարարության ամբողջ անձնակազմի գալիք Նոր տարին  և Սուրբ Ծնունդը՝ ցանկանալով ավելի մեծ ուժ ու կորով՝ իրագործելու իրենց առջև դրված բոլոր նպատակներն ու ծրագրերը, առավել ամրապնդելու Հայաստան-Սփյուռք կապերը, որի շրջանակներում մեր կրթական հաստատությունը ևս միշտ պատրաստ է  համագործակցության:

Շնորհավո՛ր Ամանոր և Սուրբ Ծնունդ:

«Դավթյան և Մարիամյան» կրթական հաստատության նախագահ՝ Վահիկ Ծատուրյան, տնօրեն՝ Օֆելյա Ծատուրյան

 

 

 

Scroll Up