Սփյուռքի նախարարի շնորհակալագրերով պարգևատրվեցին Կարբիի և Օհանավանի համայնքապետերը

ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանն այսօր՝ դեկտեմբերի 28-ին, այցելեց ՀՀ Արագածոտնի մարզի Կարբի և Օհանավան համայնքներ:
Նախարարի տեղակալը Կարբիի և Օհանավանի համայնքապետերին փոխանցեց ՀՀ սփյուռքի նախարարի շնորհակալագրերը «Դու ի՞նչ ես արել Արցախի համար» շարժման շրջանակներում Արցախի ՊԲ-ին աջակցելու, ինչպես նաև ՀՀ սփյուռքի նախարարության ծրագրերին ակտիվ մասնակցություն ունենալու համար: