«2018-ին թո՛ղ բոլոր հայերը միավորվեն՝ հանուն Հայրենիքի զորացման».Գրիգոր Ամիրզայան

2017 թվականը դառնում է պատմություն: Այս տարի Հայաստանը, Արցախը և Սփյուռքը որոշակի հաջողություններ ունեցան ազգային, տնտեսական մշակութային, մարզական և այլն ասպարեզներում:
Սակայան մեզ դեռևս մտահոգում են արցախյան հիմախնդիրները, բայց հույս ունենք, որ դրանք կլուծվեն բանակցային, խաղաղ ճանապարհով՝ մեր տարածքային ամբողջականությամբ:
2017 թվականի կարևորագույն իրադարձություններից էր սեպտեմբերի 18-ից 20-ը ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնած Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովի կայացումը, որին մասնակցում էին Հայաստանի, Սփյուռքի, Արցախի բազմաթիվ ներկայացուցիչներ:
Վալանսից իմ ամանորյա բարեմաղթանքներն եմ հղում համայն հայությանը՝ ցանկանալով, որ 2018 թվականը լինի հաջողությունների և ազգային վերելքների տարի: Մաղթում եմ, որ աշխարհի բոլոր ծայրերում ապրող հայերը միավորվեն՝ հանուն Հայրենիքի զորացման:
Շնորհավո՛ր Ամանոր և Սուրբ Ծնունդ, սիրելի՛ հայրենակիցներ:
Գրիգոր Ամիրզայան, լրագրող-ծաղրանկարիչ, Վալանսի «Արմենիա» մշակութային միության նախագահ