Ամանորի գիշերը կկատարվի Գոհաբանական մաղթանք և նռնօրհնեքի

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, դեկտեմբերի 31-ին` ժամը 24:00-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում և բոլոր եկեղեցիներում, կկատարվի Գոհաբանական մաղթանք և նռնօրհնեքի արարողություն: Այս մասին հաղորդում են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Տեղեկատվական համակարգից:
Նռնօրհնեքի համար նախատեսված նուռն այս տարի Մայր Տաճարին ընծայել են ԼՂՀ իշխանությունները:
Սիրով հրավիրում ենք մեր ժողովրդին մասնակցել Գոհաբանական մաղթանքին և նռնօրհնեքին:
ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆՈՒՄ
ԱՄԱՆՈՐԻ ԵՎ Ս. ԾՆՆԴՅԱՆ ՏՈՆԵՐԻ ԱՌԻԹՈՎ
ԿԱՏԱՐՎԵԼԻՔ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ
Դեկտեմբերի 31
ժամը 24:00-ին – Գոհաբանական մաղթանք և Նռնօրհնեքի արարողություն,
Հունվարի 1
ժամը 10:00-ին – Սուրբ Պատարագ,
Հունվարի 5
ժամը 17:30-ին – Երեկոյան ժամերգություն և Ճրագալույցի Ս. Պատարագ,
Հունվարի 6
ժամը 10:30-ին – Ս. Ծննդյան Հայրապետական Պատարագ և Ջրօրհնեքի կարգ,
Հունվարի 7
ժամը 10:30-ին` Սուրբ Պատարագ և հոգեհանգիստ: