Սիրելի՛ հայրենակիցներ, ջերմորեն շնորհավորում եմաշխարհասփյուռ հայ ժողովրդին գալիք Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ, և մաղթում, որ 2018 թվականը և՛ Հայրենիքի, և՛ գեղատեսիլ Արցախի, և Սփյուռքի համար լինի խաղաղության, բարեկեցության ու առաջընթացի, մեծ նվաճումների ու անխախտ միասնության շրջադարձային տարի: Թո՛ղ այս նոր՝ 2018 թվականին յուրաքանչյուր հայ անհատ, կազմակերպություն և կառույց իրականացնի առավել արդյունավետ և արգասաբեր գործունեություն՝ ի շահ Հայրենիքի բարգավաճման, Սփյուռքում հային հայ պահելու մեծ գործի, հայեցի դաստիարակության։
Գալիք՝ 2018 թվականին, նոր մտահղացումներով, ուսանելի ծրագրերով իր անխափան երթը թո՛ղ շարունակի ՀՀ սփյուռքի նախարարությունը, թո՛ղ այն դառնա կանչող փարոս և տուն կանչի աշխարհացրիվ իր զավակներին։
Թո՛ղ խաղաղավետ լինի այս Ամանորը, խաղաղության մեջ պայթեն բոլոր բողբոջները, և՛ Արցախի նուռը կարմիր, և՛ խնդությունը մարդկային հոգու։
Շնորհավո՜ր Ամանոր և Սուրբ Ծնունդ։
Ֆրանսիա, Վալանսի հայ մշակույթի տան ատենապետ`
Նազո Ջինբաշյան