Արցախի ԱԳ նախարարը հանդիպել է Ամերիկայի հայկական համագումարի պատվիրակությանը

Դեկտեմբերի 12-ին աշխատանքային այցով Երևանում գտնվող Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը հանդիպել է Ամերիկայի հայկական համագումարի (ԱՀՀ) նախագահ Քարոլին Մյուգարի և կազմակերպության հոգաբարձուների խորհրդի համանախագահ Էնթոնի Բարսամյանի հետ։

ԱՀ ԱԳՆ տեղեկատվության եվ հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ՝ Հանդիպմանը մասնակցել է նաև ԱՀՀ տարածաշրջանային տնօրեն Արփի Վարդանյանը:

 Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարն ընդգծել է համագումարի գործունեության կարևորությունը՝ ուղղված Միացյալ Նահանգներում համահայկական շահերի հետևողական առաջմղմանը:

 Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Արցախի և ԱՀՀ միջև  փոխգործակցության շրջանակների ընդլայնման հեռանկարների վերաբերյալ մի շարք հարցեր:

Մասիս Մայիլյանը ներկայացրել է նաև Արցախի արտաքին քաղաքականության հիմնական ուղղություններն ու առաջնահերթությունները, անդրադարձել  ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման և Արցախի միջազգային ճանաչման գործընթացներին:

Scroll Up