Կիպրոսի նախագահը հպարտ է կղզու կյանքում հայ համայնքի ավանդի համար

Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադեսը հայտարարել է, որ հպարտ է կղզու քաղաքական, սոցիալական եւ տնտեսական կյանքում հայ համայնքի ավանդի համար:
Կիպրոսի հայերին նվիրված միջոցառմանը ելույթ ունենալով՝ նախագահը հիշեցրել է, որ երկու ժողովուրդները զոհվել են նույն ագրեսորի պատճառով`նշելով, որ իրենք չեն հանձնվել, պայքարել են եւ շարունակում են պայքարել, որպեսզի միջազգային ասպարեզում մեծ արդարության սկզբունքը գերակշռի, հաղորդում է Cyprus Mail-ը:
«Ահա թե ինչու Կիպրոսն առաջին եվրոպական երկրներից էր, որ ճանաչեց Հայոց ցեղասպանությունը, եւ մենք միասին դատապարտեցինք այս հանցագործության մեղավորներին», – News.am-ի փոխանցմամբ՝ ասել է նա:
Դիմելով Կիպրոսի հայ համայնքին, նա նշել է, որ «որպես պետություն մենք միշտ հպարտանալու ենք, որ ձեր փոքր համայնքը իր էներգիայով արդյունավետ մասնակցում է երկրի բոլոր ոլորտներում՝ քաղաքական, սոցիալական եւ տնտեսական»: