Ռուսաստանում հայ հարազատ եղբայրներն ամուսնացել են հայ հարազատ քույրերի հետ

Ռուսաստանի Դաշնության Կալինինգրադի մարզի Բագրատիոնովսկ քաղաքում գրանցվել է աննախադեպ ու ուշագրավ դեպք. hարազատ եղբայրներն ամուսնացել են հարազատ քույրերի հետ:

Ինչպես հայտնում է nevnov.ru կայքը, ուշագրավ է, որ նրանք բոլորն էլ հայ են:

Տեղի Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության փոխանցմամբ՝ սա նմանատիպ առաջին դեպքն է քաղաքում:

Աղբյուրը մանրամասնում է, որ Էդուարդ և Արմենակ Հակոբյաններն ամուսնացել են Ալվինա և Անահիտ Ավետիսյանների հետ: Ալվինայի խոսքով՝ իրենց ու ամուսինների ծնողները ծանոթ են 10 տարուց ավելի:

«Այո՛, մենք հասկացանք, որ մեր զգացմունքները փոխադարձ են և որ մենք ստեղծված ենք միմյանց համար: Մենք անկեղծ սիրում ենք իրար ու արդեն չենք պատկերացնում կյանքն առանց իրար»,-Tert.am-ի փոխանցմամբ՝ ասել է մյուս քույրը՝ Անահիտը՝ հավելելով, որ իրենք արդեն սպասում են իրենց առաջնեկների ծնվելուն:

Scroll Up