Արցախի Նոր Էրքեջ համայնքը համակարգիչներ է ստացել լոնդոնաբնակ Սևան Արթինից

Դեկտեմբերի 8-ին Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի «Դաշնակցություն» խմբակցության անդամ Դավիթ Իշխանյանը հանդիպում է ունեցել Շահումյանի շրջանի Նոր Էրքեջ համայնքի բնակիչների հետ:
Հանդիպման ընթացքում Դավիթ Իշխանյանը ներկայացրել է ԱՀ ԱԺ և խմբակցության գործունեությունը, պատասխանել բնակչությանը հուզող հարցերին:
Այցի ընթացքում Նոր Էրքեջի դպրոցին և ակումբին են փոխանցվել համակարգիչներ, որոնք ձեռք են բերվել Լոնդոնում բնակվող դաշնակցական Սևան Արթինի հատկացրած միջոցներով:
Նոր Էրքեջի համայնքի ղեկավար Արայիկ Հովհաննիսյանը շնորհակալություն է հայտնել համակարգիչների տրամադրման համար՝ նշելով, որ այդ աջակցությունն անհրաժեշտ էր գյուղին, գրում է Ապառաժը: