Մարշալ Բաղրամյանի ծննդյան 120-ամյակին նվիրված ցուցահանդես Բելառուսի ռազմական պատմության պետական թանգարանում

Դեկտեմբերի 8-ին Բելառուսի Հանրապետությունում ՀՀ դեսպանության և «Անիվ» հայագիտական հետազոտությունների զարգացման հիմնադրամի աջակցությամբ Բելառուսի ռազմական պատմության պետական թանգարանում տեղի ունեցավ ցուցահանդես՝ նվիրված մարշալ Հովհաննես Բաղրամյանի ծննդյան 120-ամյակին:
Միջոցառմանը ներկա էին ԲՀ-ում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանը, հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ, բելառուս զինվորականներ, ուսանողներ և մտավորականության ներկայացուցիչներ:
Դեսպան Եսայանը, ելույթ ունենալով ցուցահանդեսին, շնորհակալություն հայտնեց բելառուս ժողովրդից՝ մարշալ Բաղրամյանի ծննդյան 120-ամյակին նվիրված ցուցահանդեսը կազմակերպելու և Հայրենական մեծ պատերազմի հրամանատարների ու հերոսների, ինչպես նաև ընդհանուր հաղթանակի մասին հիշողությունը վառ պահելու համար: