ՀՀ սփյուռքի նախարարությունում անցկացվեց խորհրդակցություն

Դեկտեմբերի 11-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում նախարար Հրանուշ Հակոբյանի ղեկավարությամբ տեղի ունեցավ խորհրդակցություն, որին մասնակցում էին նախարարի տեղակալներ Սերժ Սրապիոնյանը, Վահագն Մելիքյանը, աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանը, կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները:

Խորհրդակցության մասնակիցները ներկայացրին շաբաթվա ընթացքում կատարած աշխատանքները, հստակեցրին առաջիկա անելիքներն ու միջոցառումները:

Նախարարը կարևորեց Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ հանդիպման, հայրենադարձությանը վերաբերող օրենքի, ռազմավարության և  ծրագրի վերջնական ամփոփումը,  նախարարին կից հասարակական խորհրդի տարեվերջյան նիստի անցկացումը,  «Սիրիահայ մշակույթի շունչը Երևանում» ամանորյա բարեգործական ցուցահանդես-տոնավաճառի անցկացումը, սահմանապահ գյուղերին աջակցության ծրագրի ընդլայնումը, Հայկազյան հայագիտական հանդեսի շնորհանդեսի կազմակերպումը, Սփյուռքի համայնքներում Հայաստանի օրերի անցկացումը:

Տրվեցին հանձնարարականներ, կազմվեց ժամանակացույց, նշանակվեցին պատասխանատուներն ու համակարգողները:

Scroll Up