Ղափամայի տոն Թբիլիսիի «Սուրբ Գևորգ» եկեղեցու բակում

2017 թվականի դեկտեմբերի 17-ին, Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցու բակում, կիրակնօրյա Սուրբ և Անմահ Պատարագից հետո, կկայանա հայ ազգային ճաշատեսակ ղափամայի արդեն ավանդական դարձած տոնը: Միջոցառման նախաձեռնողն է Վրաստանի հայ կանանց «Շուշանիկ» միությունը՝ Վիրահայոց թեմի հովանավորությամբ և «Հայարտուն» կենտրոնի աջակցությամբ:
Ցանկալի է ներկայանալ ղափամայով կամ դդմից պատրաստված այլ կերակրատեսակներով, կարելի է նաև թեյի համար բերել տարբեր մուրաբաներ և հայկական հալվա:
Սիրով հրավիրում ենք բոլորին:
Սկիզբը ժամը 13:00-ին: Մուտքն ազատ է:
Հասցե՝ ք. Թբիլիսի, Սուրբ Գևորգ եկեղեցի, Սամղեբրո փ.5, հեռ. 275-41-11