Սահմանաﬔրձ զորամասի զինվորներն ուխտագնացություն կազմակերպեցին դեպի Գոշավանք

Հայ Առաքելական ուեկեղեց Գեղարքունյաց թեﬕ Ճամբարակի տարածաշրջանի հոգեւոր հովիվ Տեր- Պսակ քահանա Մկրտչյանի եւ սահմանաﬔրձ զորամասի սպաների նախաձեռնությամբ կազմակերպվեց ժամկետային զինծառայողների ուխտագնացությունը դեպի Գոշավանքի եկեղեցական համալիր: «Արﬔնպրես»-ի տեղեկացմամբ՝ ուխտագնացությանը մասնակցեցին զորամասի 14 լավագույն զինվորները, իսկ սպայական անձնակազմը ներկայացնում էին փոխգնդապետ Արտակ Գեւորգյանը, մայոր Արբակ Սարգսյանը եւ լեյտենանտ Արեն Ոսկանյանը: Զինվորները մոﬔր վառեցին, աղոթեցին, մասնակցեցին պատարագին:

Քարոզի օրվա թեման «Թզենու առակն» էր, որը Գոշավանքի հոգևոր սպասավոր հայր Սեդրակը մանրամասնորեն ﬔկնաբանեց զինվորներին՝ բացատրելով ապաշխարության խորհուրդը: Զինվորներն այցելեցին Գոշավանքի գրադարան: Հայր Սեդրակը նրանց ծանոթացրեց Մխիթար Գոշի կյանքին ու գործունեությանը, ապա նրանց ուղեկցեց ﬔծ փիլիսոփայի, իրավաբանի եւ առակագրի շիրիﬕ մոտ: Զինվորները Տեր-Պսակի եւ սպաների հետ լուսանկարվեցին բարի հիշողությունների համար, ապա վերադարձան զորամաս:

«Այսօր ﬔր զինվորները հաղորդակից եղան թե գրական ու մշակութային, թե քրիստոնեական արժեքներին: Նրանք, ինչու ոչ, նաեւ ﬔնք՝ սպաներս, սովորեցինք «Թզենու առակը», ստացանք Տեր-Պսակի հոր հորդորներն ու խրատները՝ պարբերաբար եկեղեցի հաճախելու եւ աղոթելու ,հաղորդվեցինք ﬔր ազգի պատմությանը, Մխիթար Գոշի նման ﬔծանուն հայի կյանքի ու գործունեության մասին կարեւոր տեղեկություններ քաղեցինք»,-նշեց մայոր Արբակ Սարգսյանը:

«Նման ուխտագնացություններ հաճախակի պետք է կազմակերպենք, որպեսզի հայ զինվորն իր հայրենի աշխարհի հոգեւոր արժեքները յուրացնի, հստակ ճանաչի պատմության ու բնության հուշարձանները, ավելի սիրով լցվի հայրենիքի, ﬔրձավորների հանդեպ, ծառայության ընթացքում ունենա բովանդակալից, հիշարժան օրեր»,-նշեց Տեր-Պսակ քահանա Մկրտչյանը

Scroll Up