Հայաստանում հրատարակված գիրքը վերահաստատում է Ստամբուլի ճարտարապետական դիմագիծը կերտած Պալյանների հայ լինելը

Պալյան ճարտարապետական գերդաստանի նախագծմամբ Ստամբուլում կառուցվելեն հարյուրավոր շինություններ՝ պալատականռազմական կառույցներԹուրքերըտարիներ շարունակ մերժել են Պալյանների հայ լինելու փաստըԱյսօր արդենԹուրքիայում խոստովանում են այդ մասինԱշոտ Գրիգորյանը «Հայոց ազգինպարտեզի գանձերըՊալյաններ» գրքով ևս մեկ անգամ հաստատում է Պալյաններիհայ լինելը: «Արմենպրես»-ի հետ զրույցում ԱլԹամանյանի անվանճարտարապետության ազգային թանգարանինստիտուտի գլխավորգիտքարտուղար Աշոտ Գրիգորյանը նշեցոր հետազոտությունն ինքնանպատակ չէ:

«Պալյանները բավականին հայտնի ճարտարապետներ են եղել Թուրքիայում, սակայն իրենց հայ լինելը մերժված էր երկար տարիներ: Եվ այդ մերժումը մեզ ավելի շատ ստիպեց գտնելու եզրեր, վերահաստատելու Պալյանների հայ լինելը: Գրքով հիմնավորվեց, թե ովքեր են Պալյանները, ինչպես են հայտնվել Ստամբուլում, արդյոք այն պատահական երևույթ էր, թե հայ ճարտարապետները մինչ Պալյանները ևս գործում էին Ստամբուլում: Եվ պարզվեց, որ Պալյաններից առաջ, իսկապես, այնտեղ գործել է Սինան ճարտարապետը, որի հայ լինելու մասին ևս լռում են Թուրքիայում»,- ասել է գրքի հեղինակը:

Ա. Գրիգորյանի խոսքով` Պալյանները սուլթանի պալատական կառույցները ստեղծելու համար հայկական լեռնաշխարհից հավաքագրել են հայ վարպետների, համագործակցել նաև ֆրանսիացի կոլեգաների հետ: Եվ այս համագործակցությունն է Պալյաններին բերել Օսմանյան կայսրություն, որի արդյունքում եվրոպական ճարտարապետական ուղղություններով հագեցած կառույցներ են ստեղծվել՝ համալրված իսլամի և հայկական ճարտարապետության ազդեցություններով:

«Գրքում ներկայացվում են ոչ միայն Պալյանները, այլ ողջ հայ շինարարական ներուժը, որն օգտագործվել է: Մենք մի շարք նոր բացահայտումներ ենք կատարել: Ստամբուլում գտել ենք Պալյանների հիմնած արհեստանոցները՝ գորգագործական, մետաքսագործական գործարանները: Մենք ապացուցեցինք, որ Պալյանները ոչ միայն 300 տարի են գործել Ստամբուլում, այլ նրանցից առաջ այնտեղ ևս եղել են հայ ճարտարապետներ, նրանցից հետո և ներկայում ևս կան»,- ընդգծել է Ա. Գրիգորյանը:

Scroll Up