«ՏաԹեւեր»-ը հատուկ գին է առաջարկում Սյունիքի, Արցախի բնակիչների և ուսանողների համար

Ձմեռային սեզոնի համար Գինեսի ռեկորդների գրքում գրանցված աշխարհի ամենաերկար հետադարձելի ճոպանուղին՝ «ՏաԹևեր»-ը, հատուկ առաջարկ է պատրաստել Սյունիքի, Արցախի բնակիչների և բոլոր ուսանողների համար։

IDeA հիմնադրամի հանրային  կապերի բաժնից հայտնում են, որ դեկտեմբերի 1-ից մինչև հունվարի 31-ն այս խմբերի համար «ՏաԹևեր» ճոպանուղու երկկողմանի տոմսը կարժենա 1500 դրամ, իսկ միակողմանին՝ 1000 դրամ։  Տոմս ձեռք բերելիս ուսանողները պետք է ներկայացնեն ուսանողական տոմս, իսկ Սյունիքի ու Արցախի բնակիչները ՝ բնակության վայրը հաստատող փաստաթուղթ: Մյուս բոլոր ուղևորների համար ձմռան ամիսներին ճոպանուղու երկկողմանի տոմսի արժեքը կլինի 3500, միակողմանին՝ 2500 դրամ։

«ՏաԹևեր» ճոպանուղին այս ձմեռ կաշխատի սովորական ժամանակացույցով՝ ուղևորներին սպասարկելով երեքշաբթիից կիրակի օրերին՝ ժամը 10:00-ից 18:00-ը: Նախկինում դեկտեմբեր-հունվար-փետրվար ամիսներին ճոպանուղին գործում էր բացառապես հանգստյան և տոնական օրերին:

Ճոպանուղու այս տարվա աշխատանքային վերջին օրը կլինի դեկտեմբերի 29-ը։ Ամանորից հետո «ՏաԹևեր»-ը ուղևորներին կսպասարկի հունվարի 6-ից։

Scroll Up