ԱՄՆ-ի Հայ դատի հանձնախումբը դատապարտել է Tesla ընկերության հիմնադրի այցը Թուրքիա

«Հայ դատի» հանձանախումբը (ANCA) դատապարտել է ավտոմեքենաների համար Էլեկտրական շարժիչներ արտադրող ամերիկյան «Tesla» ընկերության հիմնադիր Էլոն Մասքի այցը Թուրքիայի Հանրապետության հիմնադիր և առաջին նախագահ Մուստաֆա Աթաթուրքի դամբարան:
«Timeturk» լրատվական կայքի փոխանցմամբ՝ ANCA-ն նաև դատապարտել է այն հանգամանքը, որ Մասքը սոցցանցում լուսանկար էր հրապարակել, որտեղ նա կանգնած էր Էրդողանի կողքին:
Միջանկյալ նշեք, որ Թուրքիա մեկնած Մասքը հանդիպել էր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Կողմերը քննարկել էին «Tesla»-ի և թուրքական ընկերությունների համագործակցության հարցը: Հանդիպման ժամանակ բարձրացվել էր նաև Թուրքիայի ավտոտրանսպորտի էլեկտրաֆիկացման հարցը:
Լուսանկարների վերաբերյալ ANCA-ն գրառում էր արել «Twitter» -ի էջում:
«Մասքը մահացած բռնապետ Աթաթուրքի հետ իր լուսանկարն էր հրապարակել: Մասքը` կենդանի բռնապետ Էրդողանի հետ», գրում է Ermenihaber.am-ը: