Համաքաղաքային փառատոն՝ նվիրված շրջակա միջավայրի պահպանմանը

Ս.թ. դեկտեմբերի 10-ին Մոսկվայի միջնակարգ հանրակրթական թիվ 305 դպրոցում կայացել է համաքաղաքային փառատոն, նվիրված շրջակա միջավայրի պահպանմանը:

Միջոցառումը սկսվեց դպրոցի տնօրեն` հոգեբանական գիտությունների թեկնածու, Ռուսաստանի հայ կանանց միության նախագահ Ա.Առաքելյանի ելույթով: Նա մասնավորապես տեղեկացրեց, որ այս միջոցառումը կազմակերպվում է համառուսաստանյան միջոցառումների շրջանակներում (2013թ ՌԴ Նախագահի հրամանագրով հռչակված է բնապահպանության տարի): Տկն.Առաքելյանը նշեց, որ արդեն 6-րդ տարին է, ինչ դպրոցում անց են կացվում նման փառատոններ, այս տարի այն անց էր կացվում «Моя удивительная планета» խորագրով:

Հարկ է նշել, որ թիվ 305 հանրակրթական դպրոցի բազայի վրա ստեղծված կրթական համալիրը այս պահին ներառում է 2 դպրոց և մի քանի մանկապարտեզ: Այս հանալիրում ընդհանուր առմամբ ուսուցանում է մոտ 2000 աշակերտ, որոնցից մոտ 100-ը հայազգի են:

Միջոցառմանը մասնակցեց դեսպանության երկրորդ քարտուղար Վ.Մելքումովան:

Scroll Up