Մոսկվայի «Мир» համալիրում կայացավ Սպիտակի երկրաշարժի հետևանքների վերացման մասնակիցների և փրկարարների հանդիպման հուշ երեկո

Ս.թ. դեկտեմբերի 10-ին Մոսկվայի «Мир» համալիրում կայացավ Սպիտակի երկրաշարժի հետևանքների վերացման մասնակիցների և փրկարարների հանդիպման հուշ երեկո:

Այն կազմակերպվել էր Հայաստանի հետ ընկերության և համագործակցության ռուսաստանյան ընկերության և Ռուսաստանի հայերի միության համատեղ ջանքերով: Երեկոն վարում էր Հայաստանի հետ ընկերության և համագործակցության ռուսաստանյան ընկերության նախագահ Վ.Կրիվոպուսկովը:

Միջոցառումը բացվեց երկրաշարժին հաջորդաց տարիների վերականգնողական աշխատանքներին նվիրված կարճամետրաժ վավերագրական ֆիլմի ցուցադրմամբ: Ֆիլմը պատմում էր այն ծանր տարիներին Ռուսաստանի` Հայաստանին ցուցաբերած մեծ կազմակերպչական, նյութական և բարոյական օգնության մասին: Ներկայացված էին իրականացված միջոցները` ԽՍՀՄ նախարարների խորհրդի նախագահ Ն.Ռիժկովի գլխավորությամբ և անմիջական մասկակցությամբ:

Ներկա էին Հայաստանի հետ ընկերության և համագործակցության ռուսաստանյան ընկերության նախագահ Վ.Կրիվոպուսկովը, մանկական ֆոնդերի միջազգային ասոցիացիայի նախագահ Ա.Լիխանովը, Հայ Առաքելական Եկեղեցու ներկայացուցիչը, ՌՀՄ առաջին փոխնախագահ Գ.Տեր-Ղազարյանցը, ՀՀ Վերահսկիչ պալատի նախագահի տեղակալ, երկրաշարժի տարիներին Հայաստանի կոմսոմոլի ԿԿ քարտուղար Լ.Եոլյանը, ՌԴ ԱԻՆ ներկայացուցիչ Վ.Դյոշկինը և այլոք:

Ելույթներով հանդես եկան Վ.Կրիվոպուսկովը, Ռուսաստանյան մանկական ֆոնդի տնօրեն, մանկական ֆոնդերի միջազգային ասոցիացիայի նախագահ Ա.Լիխանովը, ԽՍՀՄ Կարմիր Խաչի միության նախագահ Մ.Բենեդիկտովը, երկրաշարժի տարիներին վերականգնողական աշխատանքներին իր մեծ ներդրումն ունեցած երիտասարդական թեմի առաջնորդ Ս.Եպիխանցևը, ՌՀՄ առաջին փոխնախագահ Գ.Տեր-Ղազարյանցը, ՀՀ դեսպանության խորհրդական Ա.Ավետիսյանը:

Մեկ րոպե լռությամբ հիշատակելով երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակը, ներկաները նշեցին այն դժվար տարիներին հայ ժողովրդի տոկունությունը, միասնականությունը և կազմակերպվածությունը:

Հնչեցին ներկաների` ողբերգական տարիների ցավով լի անձնական հիշողությունները: Կամուրջ տանելով Ռուսաստանի և Հայաստանի անցյալի և ներկայիս հարաբերությունների միջև, երեկոյի մասնակիցները միաձայն ողջունեցին Հայաստանի` Մաքսային միությանը միանալու և Ռուսաստանի կողքին մնալու ցանկությունը: Հույս հայտնեցին, որ դարերից եկած ռուս և հայ ժողովուրդների բարեկամականհարաբերությունները չեն սասանվի ներկա ժամանակների քաղաքական ալեկոծումներից:

Ելույթներին հաջորդեց հուշ-համերգ` Հայաստանի և Ռուսաստանի արտիստների մասնակցությամբ:

Միջոցառմանը ներկա էր դեսպանության երկորդ քարտուղար Վ.Մելքումովան:

Scroll Up