National Geographic-ը Քարահունջն ընդգրկվել է աշխարհի հնագույն աստղադիտարանների ցուցակում

National Geographic աշխարհագրական գիտահանրամատչելի ամսագիրը Քարահունջ մեգալիթյան համալիրը, որը նաև անվանում են «հայկական Սթոունհենջ», ընդգրկել է աշխարհի հնագույն աստղադիտարանների ցուցակում։ «Սիրիուսը և Օրիոնը փայլում են խորհրդավոր Քարահունջի լուսավորված քարերի վերևում։ Այն բաղկացած է հարյուրավոր ուղղահայաց քարերից»,-գրել է պարբերականը։

Քարահունջը կամ Զորաց Քարերը գտնվում են Սիսիան քաղաքից ոճ հեռու` Որոտան գետի Դարբ վտակի ձորի ձախ ափին և բաղկացած են մինչև 10 տոննա քաշ ունեցող ուղղահայաց քարերից, որոնք միասին ընդհանուր մոնումենտ են կազմում։ Համալիրի` 25 հեկտար մակերեսի վրա, որոշակի համակարգով դասավորված են եռանկյունաձև մի քանի հսկայական քարեր, որոնցում աստղադիտակի համար նախատեսված հատուկ անցքեր են բացված։

Ըստ որոշ հնագետների, Քարահունջը թվագրվում է մեր թվարկությունից առաջ երրորդ հազարամյակով, սակայն ոմանք էլ կարծում են, որ համալիրն ավելի հին է և հիմնվել է հինգերորդ հազարամյակում։ Այդ խորհրդավոր քարե շինության վերաբերյալ ակադեմիկոս Պարիս Հերունին նախորդ դարի 90-ականներին սենսացիոն վարկած էր առաջ քաշել` անվանելով համալիրն այն ժամանակ հայտնաբերված ամենահին աստղադիտարանը բոլոր հայտնաբերվածներից։

National Geographic-ի թոփում են հայտնվել նաև Մոքսիկայի Չակո Կանյոնը, պորտուգալական Կրոմլեխը, հունական Մետեորները, քենիական Սիբիլոյ ազգային պարկը, իրանական Ալամուտ ամրոցը, ավստրալական Ուլուրու Կատա Տյուտա ազգային պարկը, Կալիֆոռնիայի Օուենս հովիտը, գրում է Ankakh.com-ը:

Scroll Up