Արի Հիմնադրամ՝ Հեռուստամարաթոնը նշելու
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2017/11/հիմնադրամ-1.jpg)
Այսօր՝ նոյեմբերի 23-ին, ժամը 20։00-ից “Հայաստան” համահայկական հիմնադրամում սպասում ենք բոլորին՝ միասին դիտելու Հեռուստամարաթոն 2017-ը, դիմավորելու նվիրատվություն կատարող քաղաքացիներին, կենդանի երաժշտություն լսելու և ուրախանալու։
Հասցե՝ Կառավարության 3-րդ շենք, 2-րդ հարկ։
Հեռուստամարաթոն 2017-ի թեման «Բերքառատ Արցախն» է։ Հեռուստամարաթոնից ստացված գումարն ուղղվելու է երկու խոշոր ծրագրի, նախ Արցախի տարածքում իրականացվելու է խորքային հորերի հորատում ու նոր ոռոգման ցանցի կառուցում, երկրորդ՝ Արցախում տեղակայվելու են արևային էներգետիկ կայաններ (solar power stations)։ Հեռուստամարաթոնն ամեն տարի իրականացվում է ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքում։
Գործունեության 25 տարիների ընթացքում Հիմնադրամը մոտ 700 000 նվիրատուների շնորհիվ ավելի քան 50 000 ծրագիր է իրականացրել Հայաստանում և Արցախում՝ ընդհանուր 350 միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ: Կառուցվել, վերակառուցվել և իրականացվել են ավելի քան 605 կմ ճանապարհ, 580 կմ ջրագիծ ու ջրատար, 149 կմ գազամուղ, 70 կմ էլեկտրագիծ, 359 դպրոց և մանկապարտեզ, 24 համայնքային կենտրոն, 500 տուն և բնակարան, 75 առողջապահական հաստատություն, 58 մշակութային ու սպորտային կենտրոն, 100 ջերմոց, 169 կրթական, մշակութային ու գիտական ծրագրեր:
Նախորդ տարի «Իմ Արցախը» խորագրի ներքո անցկացված հեռուստամարաթոնի ընթացքում հանգանակվել է 15 428 777 ԱՄՆ դոլար։ Գումարն ուղղվել է Արցախի տուժած բնակավայրերի վերականգնմանը, խաղաղ բնակչության անվտանգությանն ու պաշտպանությանն ուղղված միջոցառումներին, Արցախի բազմազավակ ընտանքիների համար առանձնատների կառուցմանը։
Հեռուստամարաթոնի գլխավոր հովանավորն է Inecobank-ը, հեռարձակման հովանավորը՝ Unibank-ը։