Հայ որբերի փրկիչը. կանադացի միսիոներուհին հեղինակավոր մրցանակի կարժանանա կանադահայ համայնքի կողմից

Կանադուհի Սառա Քորնինգը, ով հերոսուհի է ճանաչվել Հայոց ցեղասպանության տարիներին հազարավոր մանուկների կյանքեր փրկելու համար, Տորոնտոյի Հայ համայնքի կենտրոնի կողմից կարժանանա կանադական հեղինակավոր մրցանակի:

Ինչպես ներկայացնում է Horizon Weekly-ն, 2017 թվականի մրցանակաբաշխությունը տեղի կունենա նոյեմբերի 26-ին կայանալիցք գալա-ընթրիքի ժամանակ:

Գթության քույր Քորնինգը 1923-ին Հունաստանում պաշտոնապես ճանաչում է ձեռք բերել մարդասիրական ջանքերի համար, սակայն նրա մասին քչերը գիտեն իր հայրենի բնակավայրում: Թեև նրա պատմությանը քաջատեղյակ են Կանադայի հույն և հայ համայնքները:

«Սեփական կյանքը վտանգելով մարդասիրական մղումների համար՝ Սառան 1915-1923 թվականներին հազարավոր որբերի է օգնել փրկվել, ինչպես նաև 1919-1930 թվականներին հոգ է տարել Օսմանյան կայսրությունում, Հայաստանում և Հունաստանում գտնվող երեխաների մասին», -ասվում է Սառա Քորնինգի անման միության հաղորդագրության մեջ:

Երբ բարեգործական միությունները, այդ թվում՝ Ամերիկյան օգնության կոմիտեն, կազմակերպում են մարդկանց տարհանումը ծովով, Քորնինգը վազում է դեպի ամերիկյան որբանոցներից մեկը և գերմարդկային ջանքերով հավաքում երեխաներին և տանում նավամատույց։ Նրան հաջողվում է փրկել 5000 երեխայի:

Քորնինգը հայ երեխաների հետ ամերիկյան ռազմանավով ուղևորվում է Հունաստան, որտեղ հիմնում է որբանոց և նվիրվում նրանց կրթությանն ու դաստիարակությանը։

Տորոնտոյում գործող և Սառա Քորնինգի անունը կրող Ցեղասպանության մասին կրթության կենտրոնը նրա պատվին է անվանակոչվել 2011 թվականին, գրում է Tert.am-ը:

Scroll Up