Հովվապետական այց Ախալքալաքի երիտասարդական կրթամշակութային կենտրոն

2017 թվականի նոյեմբերի 20-ին Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը հովվապետական այց կատարեց Սամցխե-Ջավախքի և Ծալկայի փոխառաջնորդություն:

Նոյեմբերի 21-ին Վ. Միրզախանյանը Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանի խորհրդական Արտակ Գրաբսկին, Սամցխե Ջավախքի և Քվոմո-Քարթլիի հայկական հասարակական կազմակերպությունների խորհրդի համակարգող պարոն Արտակ Գաբրիելյանը և Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Տաթև քահանա Մարուքյանը այցելեցին Ախալքալաքի երիտասարդական կրթամշակութային կենտրոն:

Նրանց դիմավորեցին ԱԵԿ-ի սաները և Պատանեկան միության անդամները: Հյուրերը ներկա եղան ԱԵԿ-ի հայոց լեզվի և գրականության խմբակի դասին, շրջայցով ծանոթացան ԱԵԿ-ի մասնաշենքերին, նրա գործունեությանը և տնօրինության հետ ունեցան մտերմիկ զրույց:

Կենտրոնի գործունեությամբ ոգևորված` նրանք խոստացան պահպանել մշտական կապը թե՛ Վիրահայոց թեմի, թե՛ Վրաստանում ՀՀ-ի դեսպանատան հետ: Գերաշնորհ Տեր Վազգեն Միրզախանյանը ԵԿ-ին հանձնեց հուշանվեր-նկար:

Աղբյուր՝ a-info.org

Scroll Up