ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց գործարար Հովել Շնորհոքյանին
ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը նոյեմբերի 22-ին ընդունեց ֆրանսահայ գործարար Հովել Շնորհոքյանին:
Հովել Շնորհոքյանը ՀՀ սփյուռքի նախարարին ներկայացրեց մի քանի ծրագիր, որոնց իրականացման համար ակնկալում է Հայաստանի կառավարության աջակցությունը: Ծրագրերից մեկը կազմակերպության ստեղծումն է, որը հնարավորություն կունենա իրականացնելու սփյուռքահայերի հիմնախնդիրներին վերաբերող հարցեր, Հայրենիքի հետ գործակցության ծրագրեր և այլն:
ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը ողջունեց Հովել Շնորհոքյանի՝ հայապահպանությանն ուղղված քայլերը և առաջարկեց ուշադրության կենտրոնում պահել հատկապես հայերի ու հայկական կազմակերպությունների հնարավոր համախմբումը՝ պատրաստակամություն հայտնելով հնարավորության սահմանում աջակցելու այդ աշխատանքների իրականացմանը:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին Եվրոպայի հայ համայանքներից հայրենդարձությանն առնչվող հարցեր: