Ատոմ Էգոյանին Հնդկաստանի միջազգային կինոփառատոնում մրցանակ կշնորհեն
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2017/11/էգոյան.jpeg)
Հայտնի կանադահայ ռեժիսոր Ատոմ Էգոյանը կպարգևատրվի Lifetime Achievement մրցանակով նոյեմբերի 20-ին մեկնարկող «Հնդկաստանի միջազգային կինոփառատոն 2017»-ի (IFFI) ընթացքում:
Հնդկաստանյան United News լրատվամիջոցի փոխանցմամբ, Հնդկաստանի տեղեկատվության և հեռարձակման նախարար Սմրիթի Իրանին իր թվիթերյան հաշվում հրապարակած գրառման մեջ հայտնում է, որ կինոփառատոնի ընթացքում ռեժիսորի էկրանավորած երեք՝ «Քաղցր ապագան», «Էկզոտիկա» և «Հիշել» ֆիլմերի հատուկ ցուցադրություն կկազմակերպվի:
Աշխարհահռչակ ռեժիսոր, գրող և պրոդյուսեր Ատոմ Էգոյանը մեծ ներդրում է ունեցել համաշխարհային կինոյի զարգացման գործում: Նրա ֆիլմերում համադրվում են բուռն էմոցիաներն և տեխնոլոգիական ինքնատիպ լուծումները, դրանք կինոդիտողին բացահայտում են տարբեր հիմնախնդիրներ: Եգիպտահայ ընտանիքում ծնված Ատոմ Էգոյանը, Տորոնտոյի համալսարանում հայոց պատմություն ուսանելու տարիներին, շատ բան է բացահայտում իր ազգային մշակույթի և պատմական անցյալի մասին: Նա մեծ հետքրքրությամբ սկսում է ուսումնասիրել 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը, որի ընթացքում 1.5 մլն հայ է սպանվել Թուրքիայում:
«Նա իր գործունեության հիմնական մոտիվացիան ֆիլմարտադրության մեջ համարում է մոռացված պատմության վերհանումը»,-գրում է աղբյուրը, գրում է panarmenian.net-ը: